Լրահոս
Օրվա լրահոսը

The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը ինչ-որ փուլից սկսած կփլուզվի»

Մարտ 28,2023 20:55

Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, տնտեսական ձախողումներին և մի շարք այլ խնդիրներին, որոնք առկա են նախընտրական շրջանում։

«The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80% արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան (գնաճ) 55%-ից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ մարդիկ այլևս ներդրումներ չեն անում երկրում։

Ըստ հոդվածի՝ Էրդողանի պլանները լիովին ձախողվել են տեղական արտադրանքը զարգացնելու և արտահանումը մեծացնելու վերաբերյալ։ Հունաստանի հետ հարաբերություններին անդրադարձ կատարելով՝ նշվում է, որ և՛ Թուրքիայում, և՛ Հունաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին Էգեյան ծովում հնարավոր են ռազմական բախումներ, որոնք լավագույն դեպքում կդրսևորվեն երկու առաջնորդների վեճով կամ փոխադարձ մեղադրանքներով, իսկ վատագույն դեպքում՝ տեղ-տեղ սահմանային բախումների տեսքով։

«The Economist»-ի դիտարկմամբ՝ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիան լիովին թուլացել է, և սա է պատճառը, որ Էրդողանը կրկին Արևմուտքի հետ համագործակցելու եզրեր է փնտրում։ Նշվում է, որ առավելագույնը մինչև ընտրություններ այս վիճակը կարող է շարունակվել, ինչ-որ մի պահից սկսած, սակայն, այս համակարգը կպայթի, և Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի։ Իսկ նոր կազմավորվելիք կառավարության համար ինֆլյացիան կանգնեցնելը խիստ լուրջ և դժվարին խնդիր է լինելու։

 

Աղբյուր`   Ermenihaber.am/Cumhuriyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031