Մարտի 27-ին քննչական կոմիտեի գլխավոր մասնաշենքում կարգը պահպանող ոստիկանի ու շենքում գտնվող 32-ամյա կնոջ միջեւ միջադեպ է գրանցվել:
Քննչական կոմիտեի վարչական շենքում ներքին կարգապահության պահպանման հետ կապված ոստիկանը հորդորել է կնոջը դուրս գալ ընդունարանի շենքից, կինը չի կատարել հորդորները: Ոստիկանը, ուժ գործադրելով, կնոջը տարել է վերելակի մոտ, ինչին ի պատասխան՝ կինը ապտակել է ոստիկանին:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար կնոջը հենց այդտեղից ձերբակալվել են եւ տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Aravot.am-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Հարցաքննվելուց հետո կինն ազատ է արձակվել։ Այս պահի դրությամբ վարույթով քրեական հետապնդում չկա հարուցված։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ