«Ա1+». «Ադրբեջանը փորձում է այդ տարածքները գրավել էթնիկ զտման միջոցով»․ նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիային, որի արդյունքում հակառակորդի զորքերը Արցախում իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական նշանակության բարձունք։
Պատգամավորը նշում է, որ Ադրբեջանը ընդհանրապես հաշվի չի առնում խաղաղապահ զորախմբի առկայությունը․ «Ադրբեջանը օգտվում է այն առիթից, որ Ռուսաստանի ռեսուրսները ուղղված են այլ ուղղությամբ և ՌԴ-ի ռեսուրսների նվազումից օգտվում է Ադրբեջանը և այսպիսի սադրանքներ է իրականացնում»։
Պատգամավորը, որպես խնդրի համակարգային լուծում տեսնում է Արցախում միջազգային փաստահավաք խմբի տեղակայումը․ «Կարծում եմ, որ միջազգային փաստահավաք խումբը շատ ավելի կզսպի Ադրբեջանին և կօգնի ռուսական խաղաղապահ զորախմբին։ Փաստահավաք խմբի Արցախ գալը ծայրահեղ անհրաժեշտություն է։»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: