Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացել է գրությունն, որ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Կուրթան համայնքում հաշվառված Գերեզմանոց հուշարձանների տարածքից տապանաքարեր են վնասելով տեղահանվել և տեղափոխվել:
Ըստ ՊՈԱԿ-ի աշխատակից Դ. Գ-ի՝ տեղահանվել է 4 տապանաքար: Պարզվել է, որ դրանք տեղափոխել են համայնքի բնակիչները՝ հարազատների գերեզմանները կառուցելու համար:
Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին: