Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարզ դարձավ, որ ոչ էլ այդ լուսանկարներով որևէ մեկը կարող է հավաստել, որ այդ հրթիռները որակի հետ կապված խնդիր ունեն կամ դրանք պիտանի չեն»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան

Մարտ 28,2023 17:14

Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստի ընթացքում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը։ Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ուսումնասիրվել են հրթիռների լուսանկարները։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /վատնում/ կատարելու մեջ:

Սերգեյ Հովհաննիսյան

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ որևէ նոր հանգամանք բացահայտվե՞ց, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որևէ նոր հանգամանք՝ որպես այդպիսին չէր էլ կարող բացահայտվել։ Այն, ինչ գործի մեջ է, ի նպաստ միայն մեղադրյալների է։ Ուրիշ բան չկա և չի էլ կարող լինել։ Հրթիռների զննությանը կից առկա էր լուսանկարչական հավելված՝ մի քանի հազար լուսանկարներ, որոնք հետազոտվեցին։ Պարզ դարձավ, որ որևէ սարսափելի բան չկար, որը ներկայացված էր, ոչ էլ այդ լուսանկարներով որևէ մեկը կարող է հավաստել, որ այդ հրթիռները որակի հետ կապված խնդիր ունեն, կամ դրանք պիտանի չեն և այլն։ Որևէ խնդիր դրանց հետ կապված չկա և չի էլ կարող լինել՝ անգամ դրանց ձեռքբերումից հինգ տարի անց։ Բայց միանշանակ բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ փորձաքննությունը։ Որևէ մեկը չունի այդչափ գիտելիքներ, որ զուտ զննությամբ կամ որևէ այլ եղանակով հաստատի հրթիռների պիտանելիությունը կամ ոչ պիտանելիությունը»։

Դիտարկմանը՝ Դավիթ Տոնոյանը կասկածներ ուներ դատավորի հետ կապված և հետաքրքրվեցինք՝ դրանք փարատվե՞լ են, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչ շարունակվում են, բայց հաշվի առնելով, որ դատավորին բացարկ հայտնելու որևէ միջնորդություն չի բավարարվում, այս պահին դեռևս զուտ այդ մտավախությունից ելնելով՝ չենք անում, սպասում ենք՝ հնարավոր է քննության հետագա փուլերում ավելի ցայտուն դրսևորումներ լինեն, որոնք հնարավորություն կտան ավելի հիմնավոր կերպով բացարկի միջնորդություն ներկայացնել։ Նաև նիստերի ձգձգման հիմնավորմամբ ենք դատավորին բացարկ ներկայացրել, չեն բավարարվել նաև դրանք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ գործը մակագրվել է իրեն, և ինքն այս պահի դրությամբ շարունակում է լինել վարույթն իրականացնող մարմին։ Եթե ի սկզբանե լինեին նման հանգամանքներ, պարտավոր էր բարձրաձայնել։ Այս պահին ունենք այն, ինչ ունենք»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 12։00-ին։ Կմեկնարկի վկաների հարցաքննության փուլը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031