Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա: Հույս ունենք՝ Ալիևը սխալ որոշում չի կայացնի». ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

Մարտ 28,2023 15:18

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Եվս մեկը և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը

Իրանի խորհրդարանում Թավրիզից ընտրված պատգամավոր Ալիռեզա Մոնադին, անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր հարձակմանը, հայտարարել է. «Ալիևին կոչ ենք անում համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս պայմաններում նման գործողություններով չվտանգել իր ժողովրդի կյանքն ու անդորրը:

Հույս ունենք՝ Ալիևը սխալ որոշում չի կայացնի, քանի որ մենք Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունենք, և այդ գործողությունները բացառապես հարաբերությունների թուլացման պատճառ կդառնան:

Գուցե այս խաթարված հարաբերություններն առկա են տարիներ շարունակ, բայց դա միայն երկու երկրներին է վնասելու, բայց ավելի շատ Ադրբեջանին, քան Իրանին:

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ սահմանը վերանա: Հայաստանը ևս ցանկանում է, որ այդ սահմանը գոյություն ունենա, ուստի այս առումով որևէ մեկը չի կարող թյուր կարծիք ունենալ:

Այս խնդիրը մեզ համար ոչ թե երկրի, այլ գումարտակի մասշտաբով լուծելու հարց է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031