Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 28,2023 13:33

Երևան քաղաքում՝
Մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։

Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 28-ի և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 30-31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վրկ, մարտի 29-30-ին ՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10, 31-ին ևս 8-10, ապրիլի 1-ի գիշերը ևս 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 25.3°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -6.5°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 7.7°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031