Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել սփյուռքահայ ճանաչված մտավորական, մեծավաստակ գրող, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ։
«Երվանդ Ազատյանը լայնախոհ և խորաթափանց ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, որի գործի ու գրչի ուղեծրում մշտապես հայկական շահի առաջնորդությունն էր:
Մեր բազմաթիվ զրույցների ու հանդիպումների շարքում ինձ համար առանձնակի հիշարժան ու տպավորիչ է մեր զրույցը 2021թ. հունիսին, նրա անկեղծ մտահոգություններն ու խոր դիտարկումները:
Վշտակցության խոսքերս եմ հղում Երվանդ Ազատյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, մեր ժողովրդին»:
Կարդացեք նաև
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ