Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

Մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը

Մարտ 28,2023 13:17

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծված աշխատանքային խումբը Ալցհայմերի միջազգային կազմակերպության աջակցությամբ մշակել է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը։

Հայաստանն այսօր ունի այդ փաստաթուղթը, և դա ամենահզոր գործիքն է, որի միջոցով հնարավոր է որակապես ավելի բարձր մակարդակի հասցնել հիվանդների խնամքն ու աջակցությունն ամբողջ երկրում։ Ավելի քան մեկ տարի պլանի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել բժիշկներ, հոգեբաններ, սոցիոլոգներ: Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանով և գործողությունների ծրագրով սահմանված են այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են իրականացնել կանխարգելելու համար դեմենցիայի հետագա խորացումը Հայաստանում, բարձրացնելու հիվանդության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը տարեցների և ընտանիքների անդամների շրջանում: Փաստաթուղթը ներառում է նաև աշխատանքների կատարման ժամանակահատվածները և փուլերը։

Դեմենցիան համապարփակ տերմին է մի շարք հիվանդությունների համար, որոնք հիմնականում պրոգրեսիվող են, ախտահարում են հիշողությունը, այլ ճանաչողական կարողությունները և վարքը, և որոնք էապես խանգարում են մարդու առօրյա կյանքի գործունեությունը պահպանելու կարողությունը։ Ալցհայմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է և կարող է հանդիսանալ դեպքերի 60-70%-ի պատճառ: Ուղեղի առողջապահության ծրագրի շրջանակում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սրանք Հայաստանի համար լրջագույն խնդիրներ են։

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է հիշողության թեստավորումներ 40-ից բարձր տարիքի անձանց համար՝ բացահայտելու դեմենցիայի վաղ դրևսորումները, ինչպես նաև ուղղորդելու ճիշտ խնամքի և ապրելակերպի կազմակերպման համար։ Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում մեր մասնագետները թեստավորել են ավելի քան 4000 մարդու։ Մեր աշխատանքի արդյունքում կատարվող հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ դեմենցիան և դրա վաղ հայտնաբերումը կարևորագույն խնդիր է մեր երկրի համար։

Ալցհայմերի խնամք Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031