Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրադարձել են Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարեւորությանը

Մարտ 28,2023 12:40

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը եւ առկա խնդիրները։ Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա եւ Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։

Անդրադարձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման եւ տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարեւորությանը եւ այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը։ Հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:

Դիտարկվել են նաեւ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։ Աշխատանքների որակի երաշխիքային ժամկետում պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով քննարկվել է տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031