Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ամեն օր ցույց է տալիս, թե որն է խաղաղության ի՛ր ձեւաչափը, իսկ մենք ամեն օր ասում ենք՝ խաղաղություն լինելո՛ւ է. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 28,2023 11:14

Մեզ շատ կեղտոտ քարոզչական խաղի զոհ են փորձում դարձնել։ Ասվում է՝ ճանապարհների ապաշրջափակո՞ւմ։ Աստծու սիրուն, դրան ընդհանրապես ոչ ոք դեմ լինել չի կարող, երբ դրկիցդ հարեւան է, հակառակորդ է կամ քեզ հետ ինչ-ինչ շահերի բախում ունեցող պետություն։ Բայց՝ ո՛չ թշնամի։ Որովհետեւ երբ դրկիցդ թշնամի է, նրա միակ նպատակը քեզնից խլած ու իրենը դարձրած տարածքը քեզ մնացած տարածքի վերջին մասի հաշվին ընդլայնելն է՝ ամեն գնով։ Ու քանի որ այդ տեսակ «դրկիցիդ» վերագրվող բառը հակառակորդն է, թշնամու կերպարը չի ձեւավորվում-հասունանում։ Եվ մենք մնում ենք թմրած։ Թմրած ժողովուրդ ու հասարակություն։ Առանց ազգային բաղադրիչի։ Պետությունն իր գործը, որ հանուն ազգային անվտանգության պիտի անի՝ դպրոցից սկսած, չի անում (անհատական դրսեւորումներով համընդհանուր հարց չի լուծվում)։ Իսկ հասարակություններն ինքնակրթմամբ չեն զբաղվում։ Այդ պատճառով էլ մեզ համար լղոզված են հակառակորդ, մրցակից, թշնամի, ախոյան հասկացությունները։ Ու դրանք «ամբողջանում» են այնտեղ, որտեղ սկսվում է թշնամական երկրից ներկրված էժան վարունգ-լոլիկ, ելակ, փալաս-փուլուսը…

Կամ՝ ո՜վ է ասել, որ մշտական թշնամու հետ խաղաղություն հնարավոր չէ։ Թշնամին ամեն օր ապացուցում է, որ հնարավոր է։ Նա ռազմական հանցագործությունների է դիմում, եռակողմ հայտարարության խմբագրումներ անում հօգուտ իրեն, ուրիշի երկրի տարածք մտնում, շրջափակում, ամեն օր ապացուցում, որ պատերազմից հետո պատերազմը չի ավարտվել։ Չենք մոռացել չէ՞, որ ընդամենը 3 օր առաջ թշնամին հատեց Շուշիի շրջանի շփման գիծը, գրավեց բարձունք եւ սկսեց դիրքի ինժեներական սարքավորում։ Ամեն օր կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ։ 100 օրից ավելի հայկական Արցախը շրջափակման մեջ պահող թշնամու ահաբեկչական գործողություններն այնքան շատ են, արդեն չենք հասցնում թվարկել՝ ոստիկանների սպանությունը մարսեց, հիմա էլ անցել է Արցախի ճանապարհների պարալիզացմանը, սահմանափակում է ներքին տեղաշարժը, իրարից անջատում է գյուղերը…

Տեսա՞նք՝ ինչպես է խաղաղություն հնարավոր։ Չէ, չենք ծաղրում, ցավալի իրականությունն ենք ցույց տալիս, որտեղ մեզ իրականում թշնամին է ծաղրում. ամեն օր ցույց է տալիս, թե որն է խաղաղության ի՛ր ձեւաչափը, իսկ մենք ամեն օր ասում ենք՝ խաղաղություն լինելո՛ւ է։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031