Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստուգման են ենթակա ծառերը հատելու գործընթացում ներգրավված աշխատակիցների շարժառիթները». «Զարթոնք»-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Մարտ 28,2023 10:35

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատման և սակուրա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով:

Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը …., եթե դրա հետևանքով պատճառվել է հարյուր հազար դրամը գերազանցող գույքային կամ այլ էական վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, համարվում է հանցագործություն:

Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցները համայնքային սեփականություն հանդիսացող ծառերը կտրել են այդ ծառերին փոխարինող նոր ծառեր տնկելու «նպատակով», մինչդեռ տնկված ճապոնական սակուրա տեսակի ծառերն իրավունք չունեին տնկելու:

Այսպես, «Բուսական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի համաձայն՝ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:

ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներ»-ի 32-րդ կետով ներկայացվել են այն ծառերի տեսակները, որոնք պետք է տնկեին, որոնց ցանկում սակուրա տեսակի ծառերն ընդգրկված չեն: Հետևաբար, նշված կառույցների աշխատակիցները սակուրա տեսակի ծառերը տնկել են ապօրինի:

Այս պարագայում, կարծում ենք, որ ստուգման են ենթակա Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների շարժառիթները, թե արդյոք այս գործընթացը միայն «բիզնես» նպատակ է հետապնդում, թե «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու» նպատակ:

Հաղորդմամբ առաջարկվել է ստանալ նաև հետևյալ հարցերի պատասխանները՝

  • Ինչ վիճակում են գտնվել կտրված ծառերը.
  • Արդյոք փոխարինված սակուրա տեսակի ծառերի խնամքի վրա իրականացվող ծախսերը՝ համեմատած կտրված ծառերի նույն տեսակի համար խնամքի ծախսերին՝ արդարացված է.
  • Երբ են այդ ծառերը Հայաստան ներմուծվել, ինչ նպատակով.
  • Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն այդ ծառերը ներմուծած կազմակերպության և դրա հետ փոխկապակցված անձանց հետ.
  • Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031