Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան․ «Այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»․ «Փաստ»

Մարտ 28,2023 09:00

Թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ինչպես համակարգված աշխատել է, այդպես էլ շարունակում է աշխատել:«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում թե՛ մասնավորապես Արցախի, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ լարվածության մեծացմանն ուղղված թշնամու քայլերին:

Նշենք, որ թշնամին վերջին շրջանում սկսել է ավելի ինտենսիվ թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, օրերս նաև որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում: Թևան Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ անցած տարի թշնամին ամբողջ գարնանային ժամանակահատվածում ևս կրակել է, Փառուխի դեպքերն էլ ընդամենը մեկ տարի առաջ էին. «Այդ ժամանակ նոր բարձունքներ, տարածքներ էին, այսպես ասած, գրավել: Նաև դաշտերի վրա կրակելով՝ գյուղացիական աշխատանքներն էին խոչընդոտում, որ բերք չլինի: Թշնամու վարքագծում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Իրենց կողմից այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարություններին, երբ կարող են խոսել էսկալացիայի վտանգի մասին, ժամեր հետո հայտարարեն, որ նոր էսկալացիա չի լինելու, Թ. Պողոսյանն ասաց, որ նշվածը բացատրելու լավագույն օրինակը վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանի պատասխանն է՝ իր նախկին իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Երբ լրագրողը կրկնեց իր ասածները և հարցրեց՝ ո՞րն է այդ մարդկանցից իրական Փաշինյանը, նա պատասխանեց, որ «ամեն անգամ իրավիճակ էր փոխվում»: Հենց սա է մանիպուլյացիան: Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլյատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031