Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 1-ին դարում Ֆեյսբուք լիներ

Մարտ 28,2023 10:00

Ընդունված է ասել, որ մենք ապրում ենք հետճշմարտության դարաշրջանում, երբ կարեւոր է ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել, այլ այն, թե ինչ է դրա մասին խոսվում: Նույնը կարելի է ասել ոչ միայն իրադարձությունների, այլեւ՝ տեքստերի մասին: Սոցցանցերը ամեն օր, գուցե՝ ամեն րոպե, մեզ տալիս են դրա վառ օրինակները: Ցանկացած տեքստ կարելի է մեկնաբանել ցանկացած ձեւով՝ վերցնելով դրա մի հատված, եւ միտումնավոր կամ անկեղծորեն մատուցելով այն՝ որպես վտանգավոր, հակամարդկային կամ դաժան երեւույթ:

Եկեք որպես օրինակ վերցնենք Ավետարանի Լեռան քարոզը, եւ պատկերացնենք, որ այդ տեքստը տեղադրվել է Ֆեյսբուքում, եւ Քրիստոսի հայ «հեյթերները» այն մեկնաբանում են լայն զանգվածներին Աստծո դեմ տրամադրելու համար: Ներկայացնենք մի քանի մեջբերում Լեռան քարոզից, եւ տեսնենք, թե ինչպե՞ս դրանք կարելի է մեկնաբանել ֆեյսբուքյան ոճով:

«Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է Երկնքի արքայությունը»:

–         Տեսեք, թե ի՞նչ է քարոզում, ցանկանում է, որ մենք հոգեւոր արժեքներ չունենանք, խոտի պես ապրենք…

«Երանի հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն»:

–         Սա ուզում է կոտրել մեր դիմադրողականությունը, կոչ է անում հեզությամբ ենթարկվել չարիքին:

«Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր եւ դեն գցիր այն»:

–         Մազոխիզմի եւ ինքնավնասման քարոզ է:

«Բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, ովքեր չարչարում եւ հալածում են ձեզ»:

–         Ուզում է, որ մենք թուրքին ներենք, բարիշենք նրա հետ եւ մորթվենք յաթաղանից:

«Որեւէ սրբություն շների մի տվեք, ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի չլինի, թե դրանք կոխոտեն, եւ դառնալով՝ ձեզ վրա հարձակվեն»:

–         Հասարակ ժողովրդին արհամարհում է, իրեն բարձր է պահում, սուտի էլիտարիստ է խաղում:

Ահա այս ոճով կարելի է վարկաբեկել, ծանակել ցանկացած տեքստ, ինչը եւ արվում է ամեն օր, ամեն վայրկյան: Բայց մի՞թե դա 21-րդ դարի եւ Ֆեյսբուքի առանձնահատկությունն է: Չէ՞ որ նույն ոճով աղավաղում էին Տիրոջ խոսքերը հենց դրանք արտասանելու պահին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, հակասություն կա, օրինակ, շներն ու խոզերը հոգով աղքատներ են թե՞ հոգով հարուստներ են, եթե նրանք հոգով հարուստներ են, ապա ինչո՞ւ սրբություններ ու մարգարիտներ նրանց չտանք, իսկ եթե հոգով աղքատներ են, ուրեմն նրա՞նցն է Երկնքի արքայությունը: Հաստատ սա հայի գրած չի:)

    Ռուսի մոտ մի լավ բառարմատ կա՝ вера հավատ, սրա վրա են հիմնվում верность հավատարմություն, доверие, уверенность, верность – это близость к Творцу, доверие к Творцу – это что Он тебя никогда не кинет, что расслабляет и успокаивает перед твоими мобилизованными уверенными действиями. Սա մեր հայերեն չիմացող ռուսախոսների համար եմ գրում, որ հայերեն սովորեն ու աշխարհասփյուռ հայությամբ միասին մեր հայ ժամանակակից կրոնն արարենք Արարչի օգնությամբ:

  2. Հայ says:

    Դուք մոռանում եք մի բան,որ մարդիկ Հիսուսին ընդունում են որպես Աստծո որդի եւ հավատացյալները նրա ասածները քննարկման առարկա չեն դարձնում: Հիսուսը երեք անգամ կրկնում է “ճշմարիտ ճշմրիտ ճշմարիտ եմ ասում “եւ դա միակ հիմքն է իրեն հավատալու եւ դա կոչվում է հավատք:
    Չե՞ս ուզում՝ մի հավատա,դարձիր անհավատ ,ինչպես շատ շատերը:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Ֆեյսբուք-մեյսբուք չգիտեմ, բայց Նիկոլը մշտապես եւ աննախադեպ հաջողությամբ այդ Լեռան քարոզն է տանում: Մենք արդեն չունենք հոգեւոր արժեքներ, ապրում ենք խոտի պես. նիկոլը կոտրել է մեր դիմադրողականությունը, դարձրել մազոխիստ-թրքասեր-ինքնասպան…

    Նոր պատերազմը քթներիս տակ է, իսկ այստեղ նորից քրիստոնեական զազրելի պացիֆիզմն է քարոզվում: Նիկոլի «խաղաղության օրակարգը» Լեռան քարոզից առանձնապես չի տարբերվում. առաջին դարի քրիստոնեաներն էլ նմանապես ատում էին պետությունը, վարկաբեկում բանակը եւ արգելում իրենց հետեւորդներին ծառայել այնտեղ: Եկեղեցու այն ժամանակվա հայրերը (օրինակ՝ Տերտուղիանոսը, Կղեմես Ալեքսանդրացին, Օրիգենեսը, Լակտանցիուսը), զինված «չարին չհակառակվելու» հիմարագույն սկզբունքով եւ ընդհանրապես Լեռան քարոզով, տենչում էին մշտական «սեր» եւ «խաղաղություն». բա հո «Սեւ լճի համար չէին կռվելու»…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031