«Sputnik Արմենիա». Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում։
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», – նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Կարդացեք նաև