Մոսկվան անընդունելի է համարում Հայաստանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսին միանալու մտադրությունը, երբ որ դա տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի նկատմամբ «օրդերների» ֆոնին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:
«Մոսկվայում միանգամայն անընդունելի են համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսին միանալու ծրագրերը` Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ՄՔԴ վերջին անօրինական և իրավական առումով ճղճիմ «օրդերների» ֆոնին»,- ասել է ԱԳՆ աղբյուրը:
Նա նաև նշել է, որ հայկական կողմին նախազգուշացրել են, որ Երևանի հնարավոր քայլերը կարող են «ծայրահեղ բացասաբար» ազդել երկկողմ հարաբերությունների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ