Այսօր «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ երգչուհի Աննա Խաչատրյանի և «Ակապելլա» վոկալ խմբի հետ համատեղ երաժշտական միջոցառումը։
Միջոցառման ընթացքում տեսահոլովակներով ներկայացվեց ոչ միայն Աննա Խաչատրյանի երաժշտական ուղին, այլ նաև «Ակապելլա» վոկալ խմբի ստեղծման պատմությունն ու երգչուհու հետ նրանց ճակատագրական հանդիպումը։
Միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի կլառնետիստ Եղիշե Գասպարյանը, որն էլ ապահովեց երեկոյի դրական մթնոլորտը։
Կարդացեք նաև
«Զեյթուն» մշակութային կենտրոնի տնօրեն Դիանա Շմավոնյանի խոսքով` նման միջոցառումները հրաշալի հարթակ են ստեղծում «Զեյթուն» մշակութային կենտրոնի սաների համար` իրենց տաղանդը դրսևորելու համար։
-Մեր կենտրոնի առաջնային նպատակը սաների տաղանդը և ընդունակությունները ներկայացնելն է ,- ընդգծել է Դիանա Շմավոնյանը։