Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա. Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Մարտ 27,2023 17:54

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:

Ողջունելով hյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի ուշ ենք կարողացել այդ նպատակին հասնել՝ անկախություն ձեռք բերել, բայց դուք անկախություն եք ձեռք բերել և այդ անկախությանը տեր եք կանգնել և մինչև հիմա էլ ոչ միայն նոր ժամանակների, ես այդպես կարող եմ ասել՝ նոր անկախության ժամանակների, այլ ամբողջ նույն ժողովրդի պատմության շարունակությունն եք դուք: Իրականում ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա: Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Տուրնակիսը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել նախագահական նստավայրում:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հնարավորության համար, որ ինձ այսօր ընդունում եք մեր տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:

Դուք ևս նշեցիք՝ մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմական բնորոշ գծերի մասին: Պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական սկզբունքները, որպեսզի կարողանանք դիմադրել ժամանակակից սպառնալիքներին»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի սերտ համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031