Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական մամուլն անդրադարձել է ֆուտբոլային հանդիպման ընթացքում «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին

Մարտ 27,2023 17:25

Ermenihaber. ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ երկրպագուները տրիբունայից «NEMESIS» տառագրությամբ պաստառ էին ցուցադրել, որը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով վերոնշյալ պաստառին, գրում են, որ չնայած անվտանգության խիստ միջոցներին՝ հայ ֆուտբոլասերներին հաջողվել է այդպիսի պաստառ ծածանել ստադիոնում։ Ըստ թուրքական լրատվականների՝ նման վարվելակերպով հայերը ցույց են տալիս, որ չեն մոռացել «Նեմեսիս»-ը։

Հիշեցում է արվում, որ Թալեաթ և Ջեմալ փաշաները, ինչպես նաև այլ թուրք գործիչներ սպանվել են «Նեմեսիս»-ի կողմից։ Թուրքական մամուլը տեսակետ է հայտնում, որ հենց «Նեմեսիս»-ի հիման վրա հետագայում կազմավորվեց ASALA-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը)։

Հրապարակումներում հայերի ձեռնարկած վրեժխնդրական գործողությունները թուրքական քարոզչության շրջանակներում անվանվում են «տեռորիստական»։

Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ  պատժելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Գործողության կատարման որոշումը կայացվել էր 1919թ. Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովում։ «Նեմեսիս» հատուկ գործողությունը ղեկավարել են Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031