Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, թե լրահոսից իր մոտ տպավորություն էր, որ բոլորը սակուրաներ են գնվել:
Եթե չի հասկանում այդ տպավորության պատճառը, թող նայի՝ ոնց է լուսաբանվել հենց համայնքային կառույցի կողմից գործընթացը պաշտոնական էջերով:
Հենց համայնքն է շեշտը դրել սակուրաների վրա՝ փորձելով ծաղկած ծառերի նկարներով երևանցիների լայքերին արժանանալ:
Կարդացեք նաև
Կոմունիկացիայի ռիսկերի մասին շատ եմ խոսել: Բայց պոպուլիզմը, ընթերցողի վրա սիրուն փաթեթավորված «կակա» ծախելը ավելի կարևոր է, քան կոնտենտի ստեղծումը:
Բայց եթե Նոր տարվա՝ անհիմն առանց մրցույթի միլիոններով գնված «պուպուշ լույսիկները» կարող եք հալած յուղի տեղ անցկացնել՝ արժանանալով ձևը բովանդակությանը գերադասողների, գնումների ֆինանսական ռիսկերից չհասկացողների օվացիաներին, ծառերի դեպքում պիտի որ իմանայիք, որ հանդիպելու եք թե՛ մասնագիտական հանրության, թե՛ էկոակտիվիստների դիմադրությանը: