Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան ֆեյսբուքյան գրառումը
Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։
Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։
Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը: