Երևան քաղաքում՝
Մարտի 27-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։
Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ
Հանրապետության տարածքում`
Մարտի 27-ի ցերեկը և 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 3-6 մ/վրկ, մարտի 29-30-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը 15-19 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.3°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -6.5°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 7.7°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ