Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք ամեն ինչ կեղծել են՝ ծախված պատերազմից մինչեւ ընտրություններ». 44-օրյա պատերազմում անմահացածի մայր

Մարտ 27,2023 14:22

«Վստահ եմ, որ Սիսիանի ընտրություններում եղել են կեղծման հնարավոր միջոցները, իհարկե, ցավոք, սրտի, բնակչության կոտրված, հիասթափված հատվածն ընտրության չի գնացել, հենց այդ մարդկանց եմ հիմա դիմում: Ախր այդ ձեւով, դուք օգնում եք նրանց, մտածում եք՝ չգնամ, չընտրեմ, բայց իրենց ջրաղացին ջուր եք լցնում, եւ սրանք նորից վերարտադրվում են» ,-«Հայելի» ակումբում ասաց Նաիրա Մելիքյանը՝ 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը, անդրադառնալով Սիսիանում իշխող ուժի տարած հաղթանակին:

«Բայց նույն Սիսիանում կան մեծ թվով մարդիկ, որոնք սրանց այլեւս տանել չեն կարողանում: Այդ մարդիկ պետք է ոտքի կանգնեն իրենց իրավունքների համար: Ես վստահ եմ, որ 20-30 տոկոսն է սրանց ձայն տվել, իսկ 40 տոկոսն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին: Այժմ շատ մեծ արթնացում կա ժողովրդի մեջ: Չկա այնպիսի բան, որ սրանք կեղծած չլինեն՝ սկսած ծախված պատերազմից, վերջացրած մնացած բաներով: Ընտրությունների արդյունքն էլ ուղղակի կեղծիք է:

Ժողովուրդ, չհուսահատվեք, կարող ուժերը թող ոտքի կանգնեն, գնան իրենց պահանջի հետեւից, հանգիստ մի թողեք այդ մարդկանց, որ իրենց արած այլանդակությունները մարսեն: Հակառակ դեպքում հաջորդը լինելու է ձեր երեխաների արյան հաշվին, ձեր տների, ձեր գյուղերի: Իսկ իրենց ոչինչ չի լինելու, իրենք շատ չաղ ու բախտավոր ապրում են Երեւանի կենտրոնում…Անգամ սեփական զուգարան չեն ունեցել, բայց հիմա տեսեք՝ ինչ գույքերի տեր են»,-նշեց հերոսի մայրը:

Նրա խոսքով, ընտրությունների օրերին շատ կարեւոր թեմա անուշադրության մատնվեց՝ Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի թեման եւ ադրբեջանցիների առաջխաղացումը. «Ընդ որում ոչ միայն առաջխաղացում է եղել, այլեւ ահռելի ամրակայման աշխատանքնոր են արել հաշված օրերում: Իսկ ո՞ւր է Արցախի 120 հազար ժողովուրդը, չէ՞ որ սա իրենց կյանքի միակ ճանապարհն էր, մազանոթ էր, որի շնորհիվ դեռ որոշակի ապրանքներ հնարավոր էր հասցնել Ստեփանակերտ, ինչ է մտածում 120000 արցախցին՝ այնտեղ նստած: Չէ՞ որ սա սողացող սպանդ է… Հելսինկյան համախտանիշն էի հիշել այն օրը, ինձ թվում է, մեր ժողովուրդը տառապում է Հելսինկյան համախտանիշով, զոհը սիրում է դահճին, հոգեբանական կապի մեջ է իրեն մորթողի հետ»:

Նաիրա Մելիքյանը միեւնույն ժամանակ նշում է. «Դա հեքիաթ է, թե գյուղերում, մարզերում մեծ մասը նիկոլամետ է: Ժողովուրդը շատ լավ հասկացել է ամեն բան»:

Նաեւ հավելում է. «Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհի հետ կապված զարգացումների եւ հակառուսականության միջեւ ես ուղիղ կապ եմ տեսնում, երբ սրանց Սահմանադրական դատարանը կայացրեց խայտառակ որոշումը… Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ Պուտինին սրանք կձերբակալեն: Պուտին էնքան միամիտ է, որ կգա Երեւան ու թույլ կտա, որ Նիկոլի նմանն իրեն ձերբակալի՞, ում տեղն եք դրել մարդկանց:

Ամենասարսափելին այն, է, որ իմ ընկերների մեջ էլ կան մարդիկ, որոնց նկատմամբ ցավոք այժմ զզվանք եմ տածում: Նրանք էլ իրենց սոցցանցի էջերում տվայտված վիճակով գրում են՝ Պուտինին կձերբակալեն, ասում եմ՝ Պուտինին ձերբակալելը ձեզ ի՞նչ, մեր երկիրն է ոչնչանում: Մի խոսքով, այդ ամենին են անմիջապես հետեւել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի զարգացումները: Հետո նորից նույն մարդիկ ոռնում են, թե ռուսները ոչինչ չեն անում…Այ ընկեր ջան, դուք չե՞ք որոշել՝ Պուտինին ձերբակալել, ռուսը ինչի պետք է ինչ-որ բան անի ձեր համար…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031