Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ հանրության ներկայացուցիչներին» հանդիպման են հրավիրում Բաքվում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ի շարունակություն մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթը հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում՝ քննարկելու համար վերաինտեգրման հարցեր, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ