«Ազգ»-ի խմբագրության, ողջ անձնակազմի եւ հեղինակների անունից գուժում ենք մեր թերթի հիմնադիրներից եւ աջակիցներից Երվանդ Ազատյանի անակնկալ մահը, որը պատահեց մարտի 25-ին, Բուենոս Այրեսից Մայամի (ԱՄՆ) վերադառնալուց ընդամենը երկու օր հետո, տեղի հիվանդանոցում, որտեղ բժիշկները ջանում էին նրա կյանքը փրկել թոքաբորբից (pneumonia)։
Երվանդ Ազատյանը Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան Մշակութային միության, Հայկական Բարեգործական ընդհանուր միության եւ, վերջապես, հայկական մամուլի ծառայությանը լծված ամենահեղինակավոր խմբագիր-հոդվածագիրն էր, որի հայերեն եւ անգլերեն՝ ազգային, քաղաքական եւ գրական առաջնորդող հոդվածներին հետեւում էին բազմահազար ընթերցողներ ողջ աշխարհում։
«Ազգ»-ը խորազգած ցավակցություններ է հայտնում նրա հավատարիմ ընթերցողներին, Թեքեյան Մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչությանը, որի նախագահն էր երկար տարիներ, ՌԱԿ Գերագույն խորհրդին, որի կերտիչներից էր, ՌԱԿ մամուլի համախմբման անդամներին՝ հատկապես The Armenian Mirror-Spectator եւ «Պայքար» շաբաթաթերթին, ինչպես նաեւ՝ հայտնի դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանին, զարմիկին՝ Արա Չոլաքյանին, մյուս բոլոր հարազատներին, կուսակցական ու միութենական գործընկերներին։
Հուղարկավորության ու թաղման վերաբերյալ տեղեկությունները կհաղորդենք ստանալուն պես։
Կարդացեք նաև
«ԱԶԳ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ