Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթել է Նորավան բնակավայրում։
34/27 տեղամասում 311 ընտրողից մասնակցել է 192-ը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը ստացել է 101 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 76
Կարդացեք նաև
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 15։
Իսկ Հացավանում 193 ընտրողից մասնակցել է 123 ընտրող։ Ձայները բաշխվել են․
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 85,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 37,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1,
Հացավանը ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է։
Ընդհանուր առմամբ, սակայն, այս պահին նախնական տվյալներով հաղթում է կառավարող ուժը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ