Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովից ստացված տվյալներով, Անիում այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 9870 հոգի, այսինքն՝ ընտրողների 62,01 տոկոսը։ Մասնակցությունը եղել է բավականին ակտիվ։
Հիշեցնենք, որ Անին ունի 15 հազար 918 ընտրող ունեցող․ 19 բնակավայր և 20 ընտրատեղամաս։ Այստեղ ընտրությունները բավական թեժ էին։
Այստեղ մրցապայքարի են դուրս եկել չորս քաղաքական ուժեր` «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, համայնքապետի թեկնածուն Արման Սարիբեկյանն է, «Հայկական երազանք» կուսակցությունը, որի թեկնածուն Ագուն Սաղաթելյանն է և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ։
Կարդացեք նաև
Թե ինչ պատկեր կլինի քիչ անց, ով կդառանա առաջատար, թերևս անկանխատեսելի է, հատկապես Անիի կենտրոնում՝ Մարալիկում, որտեղ բնակիչներն անակնկալների սիրահար են։
Մրցակցությունը, բնականաբար, նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած քաղաքական ուժի և ՔՊ-ի միջև է, ասել է թե այստեղ նախկինների ու ներկաների պայքար է ընթանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ