ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ծանոթացա ՀՖՖ բժշկական ծառայության հագեցվածությանը, շփվեցի բուժանձնակազմի հետ:
Պետք է փաստեմ, որ բժշկական թիմի պատրաստվածությունը և սարքավորումներով հագեցվածությունը համապատասխանում են UEFA-ի և FIFA-ի պահանջներին. ծառայությունը դինամիկ զարգանում է:
Իհարկե, ընդհանուր առմամբ, դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով: Բայց, գործակցելով այդ ոլորտում առաջատար երկրների հետ և փոխառելով նրանց փորձը, պետք է հասնենք ցանկալի մակարդակի: