Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանը քվեարկության էր եկել՝ թոռնիկի՝ Ջիվանի հետ։ Նա քվեարկեց 34/03 ընտրատեղամասում։
Ստանալով քվեաթերթիկները՝ թեկնածուն երկար տնտղեց դրանք։
Կարդացեք նաև
«Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, իսկ թե ինչ ակնկալիքներ ունեմ՝ ժամանակը ցույց կտա»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ջիվան Մարգարյանը։
Մեր այն դիտարկմանը՝ եթե մեծամասնություն չկազմեն ավագանիում, կպահե՞ն իրենց մանդատները՝ ասաց․ «Իսկ ինչո՞ւ պիտի մեծամասնություն չլինենք»։
Մանրամասները` տեսանյութում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 26-ին Սիսիան համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են․ առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Քաղաքացու որոշում»-ը եւ ՀՀԿ-ն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ