ՀՀ վարչական դատարանը մերժեց Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Հիշեցնենք, որ ՔՈ-ն բողոքել էր ընդդեմ ՔՊ-ի, քանի որ քարոզարշավն ընթացել էր խախտումներով։ «Քաղաքացու որոշում»-ը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր վարչական դատարան։
Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ ՀՀԿ–ն։
Սիսիան համայնքում ընտրողների թիվը 22860 է, համայնքում ձեւավորվել է 41 ընտրատեղամաս։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ