Քիչ անց՝ ժամը 21.30-ին ՀՀ վարչական դատարանը քննության կառնի Սիսիան համայնքում վաղը կայանալիք ընտրություններում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը։ ՔՈ-ն պահանջում է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը ճանաչել ուժը կորցրած։ Վարչական դատարան բողոքարկվել է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ մերժվել է կառավարող ուժի ցուցակի գրանցումը ուժը կորցրած համարել։
Ըստ բողոքարկող կողմի, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրախախտումներ է թույլ տվել, որոնք տեսանյութերով ներկայացվելու են վարչական դատարան։
Վարչական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչեւ ժամը 24.00-ն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ