Ռուս խաղաղապահների տարածած տեղեկագրի համաձայն ադրբեջանական ստերաբաժանումները Շուշիի շրջանում խախտել են հրադադարը և բարձունք են գրավել:
Տեղեկագրում նշվում է, որ մարտի 25-ին ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, գրավել են Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունք և ինժեներական աշխատանքներ սկսել այնտեղ:
Տեղեկագրում նշվում է, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանական կողմից պահանջել են հետևել եռակողմ պայմանավորվածություններին, դադարեցնել ինժեներական աշխատանքները և հետ քաշել ստորաբաժանումները իրենց նախկին դիրքեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ