ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների բանակը մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի արձանի մոտից քայլերթով հասավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։
«Սա ճակատամարտ է մարզադաշտում։ Եվ մենք բոլորս պետք է միասնաբար աջակցենք Հայաստանի ազգային հավաքականին»,- ասում են FAF ընտանիքի անդամները։ FAF-ի մարզային ակտիվիստները հատկապես այս հանդիպման համար նախապատրաստական ծավալուն աշխատանք են կատարել եւ այսօրվա երթին մասնակցում էին Հայաստանի տարբեր վայրերից ժամանած ֆուտբոլասերների մեծաթիվ խմբեր։
Հայաստանի եւ Արցախի դրոշների մեջ նկատվեց նաեւ Լեհաստանի դրոշը։ Պարզվեց՝ մենք կողմնակիցներ ու երկրպագուներ ունենք նաեւ Լեհաստանում։ Նրանք հատուկ Հայաստան-Թուրքիա խաղին ներկա լինելու եւ մեր ազգային հավաքականին ոգեւորելու նպատակով են եկել Երեւան։ «Ես բավականին շատ հայ եղբայրներ ունեմ ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանում եւ երկրորդ անգամ եմ եկել ձեր ընտրանուն երկրպագելու»,-Aravot.am-ին ասաց Լուկաշ Պատցտվան։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ