Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները դիրքավորվել են այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 25,2023 20:23

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն ադրբեջանցիներն իրենց մարտական դիրքից շարժվել են միջդիրքային ուղղությամբ, դիրքավորվել այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել:

Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ կոշտ հայտարարություններով, որի միջոցով փորձ է արվում միջազգային հանրությանը սնուցել ակնհայտ կեղծ տեղեկություններով:

Ադրբեջանական այս քայլը գալիս է լրացնելու 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի ու Հին Թաղերի, 2022-ին` Փառուխի, Քարագլխի լեռնաշղթայի նկատմամբ վերահսկողությանը, և եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար:

Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում:
Իսկ Հայաստանում վերջին 4-5 տարում բուն դրած չարիքն իր սև գործը շարունակում է անել` քանդելով ու զիջելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031