Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, որքա՞ն կարելի է ոչինչ չանել, հետո ավելի վատ վիճակում հայտնվել․ Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 25,2023 20:02

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Փաստացի, ստացվում է, որ Ադրբեջանն այսօր գնացել է գործողության և վերահսկողություն սահմանել այլընտրանքային ճանապարհի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարության համաձայն, պետք է կառուցվեր Շուշին շրջանցող ճանապարհ, մեր կողմն ուշացումով սկսում է դա անել, ադրբեջանցիներն էլ հասկանում են, որ եթե կառուցվի, իրենց բլոկադան կդառնա անիմաստ ու գնում են գործողության։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախն ունի տարածքային կորուստներ, դիմել էլ ՌԴ խաղաղապահներին։

Բայց անհասկանալի է, ուղղակի անտրամաբանական. ինչպե՞ս կարելի էր քայլեր չձեռնարկել այս վտանգավոր սցենարը կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն առավոտից երեկո ասում էր, որ նման քայլի է գնալու։ Լավ, որքա՞ն կարելի է ոչինչ չանել, հետո ավելի վատ վիճակում հայտնվել, որքա՞ն կարելի է մսխել մեզ տրված ժամանակy, որքա՞ն կարելի է հույսը դնել այլոց վրա այն դեպքում, երբ այլոք փաստացի ոչինչ չեն անում կամ նվազագույնն են անում: Մի՞թե դաս չեղան Փառուխի ու Քարագլխի դեպքերը, Լաչինի նկատմամբ ագրեսիան, էլ ի՞նչ է պետք մեզ խելք հավաքելու ու գործ անելու համար, թե՞ ուղղակի իներցիայով պետք է տեսնենք՝ ով ինչ է անում մեր գլխին, հետո բողոքենք ու դիմենք ուրիշներին, որոնք ոչինչ չեն փոխելու կատարված փաստի առթիվ։ Իսկ մեր մեջի մեղավորները երբեք չեն պատժվի իրենց հանցավոր անգործության ու անհեռատեսության համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031