Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդմոն Ղազարյանն ազատվել է աշխատանքից:
«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին։