Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորություն է ստեղծում «Երկիր Մեդիա» հեռուսաընկերության համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկույթում․ Բագրատ Եսայան

Մարտ 25,2023 18:32

«Երկիր Մեդիա»– Խնդիրն առաջացել էր դեռևս օգոստոս ամսին, երբ դատական 3 ատյանների որոշումներով անվավեր էր ճանաչվել 2021 թվականին անցկացված 5 սլոթների արդյունքները։ Օրենքի բացի պատճառով այդ պահին հայ հեռուստադիտողը կանգնած էր որևէ տեղեկատվություն չստանալու վտանգի առջև։ Այս մասին ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։

«Ի պատիվ հեռարձակողների և կարգավորող մարմնի՝ այն ժամանակ հեռուստադիտողի շահերը գերակա գնահատվեցին և 5 հեռուստաընկերությունների դիմումի հիման վրա, նրանց թույլ տրվեց հեռարձակվել իրենց զբաղեցրած սլոթներով մինչև նոր մրցույթի ամփոփումը։ «Երկիր Մեդիան» մրցույթի արդյունքում, քանի որ մեկ սլոթով պակասել էր, նույնպես հաղթող չճանաչվեց։ Այս իրավիճակում ունենք մեկ բաց սլոթ և ունենք հեռուստատեսություն, որը մինչև 2028 թվականը գործունեության արտոնագիր ունի, որը չեղյալ է հայտարարվել դատարանի որոշումով։ Օրենքի լրացում ընդունվեց այս քառօրյայի ընթացքում, որը հնարավորություն է ստեղծում «Երկիր Մեդիա» հեռուսաընկերության համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկույթում։ Օրենքում միանշանակ է գրված, որ եթե կա ազատ սլոթ և կա հեռուստաընկերություն, որի արտոնագիրը չեղյալ է համարվել դատարանի որոշումով, ապա նա իրավունք ունի դիմում ներակայցնելով վերականգնել իր հեռարձակումը մինչև այդ սլոթի վրա մրցույթի հայտարարումը և արդյունքների ամփոփումը»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031