Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է:
Տեղում տարածքը սահմանազատել եւ հերթապահություն են իրականացրել նույն գումարտակի պարեկները: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում