ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցի առիթով ՀՀԿ-ն այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։
«Անդրանիկ Մարգարյանը հայրենանվեր, պետականամետ պաշտոնյանի տեսակ էր։ Այսօրվա իշխանությունն ինչո՞ւ է անհաշտ նման տեսակի հետ»,-Սերժ Սարգսյանին հարց ուղղեց լրագրողը։ «Իրենց հարցրեք»,-արձագանքեց Սերժ Սարգսյանը։
Մեկ այլ հարցի՝ «2018-ին չկայի՞ն այնպիսի խնդիրներ, որոնցից օգտվեցին այսօրվա իշխանությունները եւ եկան իշխանության», Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ամեն ինչ էլ կար։ Օգտվեցին ու եկան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ