Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վահագնի թաղամասի, Աշտարակ եւ Պռոշյան համայնքների միջնամասում գտնվող տարածք, որտեղից ուղիղ միացում է արել` նշելով, թե ինչ տեսք է ապագայում ունենալու ակադեմիական քաղաքը։ «Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը։ Նախագիծը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով եւ համալսարանով։ Կունենանք ժամանակակից համերգասրահ»,-նշել է նա։
Փաշինյանը հավելել է․ «Այս հատվածում կլինեն համալսարաններ, այդ թվում՝ սպայական ավագ դպրոց եւ սպայական համալսարան։ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում կլինի տեխնոլոգիական կլաստեր»։
Ըստ նրա՝ երեք հատվածից բաղկացած ակադեմիական քաղաքին միավորելու է տրամվայրը․ «Եթե մասնագետները հաստատեն, կունենանք նաեւ ֆուտբոլի ազգային մարզադաշտ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Անունն էլ կլինի Նյու Վասյուկի։
19-րդ դարում էլ ձիակառքնա եղել հիմնական տրանսպորտը։ Հիմա էլ տենց անենք։
Ստից էլի էնքան որ մի պոպուլիստական բան ասի, թե բա տրամվայ, ազգային մարզադաշտ))