Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ռազմական սադրանքի նախապատրաստվելուց առաջ դիտավորյալ սրում է իրավիճակը. Ադրբեջանի ԱԳՆ

Մարտ 25,2023 12:48

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է «սադրանքի նախապատրաստելուց առաջ» թշնամական հռետորաբանությունն ուժեղացնելու մեջ: Նման կերպ նա պատասխանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններին:

«Նման հայտարարությունները, որոնք արհամարհում են միջագային ավելացող ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ, ծառայում են տարածաշրջանում իրավիճակի դիտավորյալ սրմանը»,- ասել է Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ «օկուպացիայի տարիներին», նաև հետպատերազմական շրջանում փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմը «ռազմական սադրանք իրագործելուց առաջ անցկացնում է այդպիսի ապատեղեկատվական արշավ»՝ նպատակ ունենալով պատասխաատանվությունը գցել ադրբեջանական կողմի վրա:

Հաջիզադեն նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է հրաժարվի «ագրեսիվ հռետորաբանությունից, դադարեցնի թշնամական գործողությունները, Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները և նրա ներքին գործերին միջամտելը»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031