Երևանի կենտրոնում մեկնարկել է «Կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման» գործընթացը, որը հասարակության մոտ, որը տեսնում է քաղաքի կենտրոնում զանգվածային ծառահատումը, մտահոգությունների և բուռն քննարկումների պատճառ է հանդիսացել։
Ըստ քաղաքապետարանի՝ կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերը փոխարինվելու են առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով։
Մի կողմ դնելով հարցի տեխնիկական կողմը՝ որ եղած ծառեր ինչ տեսակի ծառերով են փոխարինվելու, մեզ հուզում է հետևյալ հարցերի պատասխանը.
1. Մշակվե՞լ է արդյոք «Երևանի կանաչ տարածքների բարելավման» ռազմավարություն՝ համագործակցելով համապատասխան գիտական ինստիտուտների և պրոֆիլային համալսարանների հետ։ Վերոնշյալ ռազմավարությունը պետք է ներառեր համապատասխան միջոցառումների ծրագիր ու գիտական հիմնավորումներ։
Այս համատեքստում «Կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման» հարցը մեծ խնդրի միայն մի մասն է հանդիսանում։
2. Արդո՞ք ծառերի փոխարինման գործընթացը սկսելուց առաջ քաղաքապետարանը ներգրավել է բոլոր մասնագիտական կառույցներին՝ հարցը համապատասխան ֆորմատով քննարկելու և համապարփակ գիտական կարծիք ստանալու համար։
Կարդացեք նաև
Կարծում ենք՝ խնդրի հիմքում Հայաստանի կարիքներից բխող պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի և գիտական միջավայրի բացակայությունն է. պրոֆիլային գիտական ինստիտուտների և համալսարանների առջև խնդիրներ դնելու, համապատասխան աշխատանքային դաշտ ապահովելուվ դրանք քննարկելու և լուծումներ գտնելու, այնուհետև դրանք ճիշտ ձևաչափով հաղորդակցելու մշակույթի բացակայությունն է։
«ԳԻՏՈՒԺ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ