Շարունակվում է Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել նաեւ գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրեւ ոլորտի պրոֆեսիոնալ եւ նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել այն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: