Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեֆան Կունցը վաղվա խաղում պարտության սցենարն իր ուղեղով չի անցկացնում

Մարտ 25,2023 00:10

ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման նախախաղային ասուլիսում Թուրքիայի թիմի անդամ Չենգիզ Գունդերը ասաց, որ իրենց թիմը պատրաստ է վաղվա խաղին։ «Ուզում ենք երեք միավոր վաստակել վաղվա խաղից եւ պատրաստվել Խորվաթիայի հետ հանդիպմանը։ Հավաքականի ներսում ընկերական մթնոլորտ  է եւ բոլորն էլ լավ մարզավիճակում են»։

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանն իմ լավ ընկերն է, որի փորձառությունից ես նաեւ շատ օգտվել եմ։ Բայց իրականում Մխիթարյանի մասնակցելը կամ չմասնակցելը մեր համար կարեւոր չէ, քանի որ մի նպատակ ունենք․ հաղթել վաղվա խաղում եւ ուրախ վերադառնալ Թուրքիա»,-ասաց նա։

Հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի խոսքով կարելի էր ասել, որ հայկական ֆուտբոլը իր ոճով ազդվել է էրիսկպանական ոճից։ «Բայց դա արդեն հին վերլուծություն է, որովհետեւ ձեր մոտ գլխավոր մարզիչ է փոխվել ու թիմը երիտասարդացել է»,-ասաց նա՝ հավաստիացրեց, որ եկել են հաղթելու նպատակով։

Հարցին, թե ի վերջո, սա սպորտ է, սա ֆուտբոլ է եւ հնարավոր չէ միանշանակ գուշակել խաղի ելքը, այդ պատճառով, եթե պարտվեն, ինչպե՞ս կվերադառնան եւ իրենց ինչպե՞ս կդիմավորեն, գլխավոր մարզիչը պատասխանեց․ «Պարտվելու սցենարը ես իմ ուղեղով չեմ անցկացնում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031