Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրային օպերային արիաներ եւ ռոմանսներ՝ Լոնդոնի Թագավորական Քենսինգթոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում

Մարտ 25,2023 12:00

Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը եւ մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ համատեղ օրերս  ներկայացրեց «Love Opera Arias & Romances» համերգը:

Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Թագավորական  Քենսինգթոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում:

Հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարեցին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Շողիկ Թորոսյանը` լիբանանցի սոպրանո, ով հատուկ առաջին անգամ Լոնդոն էր եկել այս միջոցառման համար, Սիփան Օլահը` բրիտանահայ տենոր եւ դիրիժոր, Մարիա Պալազյանը` բրիտանահայ դաշնակահարուհի, Քլինգեն լարային քառյակը՝ Պաուլա Իզաբելլա Գորբաոովա ջութակ, Պոլինա Շարաֆյան ջութակ, Էլիզաբեթ Տոբալդ ալտ, Էրլենդ Վեսթբի թավջութակ։

Համերգը սկսվեց Սուրբ Քաթբերթ եկեղեցու հոգեւորական Փոլ Բեգոթի բացման խոսքով:

Երաժշտական ծրագիրը սկսվեց հայ կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի «Աղավնիներ» եւ «Հայրենիք» մեներգերով՝ Շողիկ Թորոսյանի, Սիփան Օլահի եւ Մարիա Փալազյանի կատարմամբ։

Այս կատարումներից հետո երեք մենակատարներին միացավ «Կլինգեն» լարային քառյակը: Երաժիշտները կատարեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ասում են ուռին», «Բարձր սարեր» եւ «Անուշ եւ Սարո դուետ» արիաները։

Հաջորդ կատարումներն էին Լ. Արդիտիի «Il Bacio» «Համբույր» վալսը եւ Ջուլիետի արիան «Je veux vivre» Շ. Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիեթ» օպերայից՝ սոպրանո Շողիկ Թորոսյանի եւ գործիքային համույթի կողմից։

«Միայն քոնն է իմ սիրտը» արիան Ֆ. Լեհարի «Das Land des LՊchelns» օպերետից, «All the things you are» արիան Ջ. Քերնի «Չափազանց տաք Մաիսի համար» մյուզիքլից կատարեցին տենոր Սիփան Օլահը եւ գործիքային համույթը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Արա Գեւորգյանի «Երեւան 2800» ստեղծագործության՝ Մարիա Պալազյանի կողմից սոլո դաշնամուրի եւ լարային քառյակի համար մշակած ստեղծագործության պրեմիերան, որը հանդիսատեսի կողմից հուզմունքով եւ բուռն ծափահարություններով դիմավորվեց: Մարիայի ելույթը երեկոյի կարեւորագույն դրվագներից էր:

Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետաից «Կարինեի ռոմանսը» եւ Ա. Այվազյանի «Երեւան» վալսը փայլուն կատարեց Շողիկ Թորոսյանը՝ Քլինգեն լարային քառյակի եւ դաշնակահարուհի Մարիա Պալազյանի նվագակցությամբ։

Վ. Սանդերսոնի «Մինչեւ» եւ Ս. Բիկսիոի «Parlami D’Amore, Mariu!» ռոմանսների կրքոտ կատարումները, տենոր Սիփան Օլահի եւ գործիքային անսամբլի կողմից, հուզեցին հանդիսատեսին:

Համերգը եզրափակվեց Կոմիտասի Habrban, «Lippen schweigen զուգերգով» Ֆ. Լեհարի «Merry Widow» օպերետից եւ Է. Կուրտիսի «Non ti scordar di me» «Մի մոռացիր ինձ» փայլուն մենակատարներ Շողիկի եւ Սիփանի կատարմամբ, հիանալի դաշնակահարուհի Մարիա Փալազյանի եւ Քլինգեն լարային քառյակի նվագակցությամբ:

Բոլոր վոկալ երաժշտության պարտիտուրներն այս անսամբլի համար փոխադրվել էին Սիփան Օլահի կողմից:

Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր 6 դեսպանատներից, հայ եւ անգլիկան եկեղեցիների հոգեւորականներ, բրիտանական խորհրդարանի անդամներ, բրիտանական, հայկական եւ միջազգային մշակութային միությունների եւ համայնքների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

«Առավոտ» օրաթերթ
24.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031