Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաթուլ Կրպեյանի դստեր աչքերին նայելով՝ ասացիք մի բան, որից առնվազն պետք է ամաչեիք»․ Գառնիկ Դանիելյանը՝ Մարիա Կարապետյանին

Մարտ 24,2023 23:59

«Հայ առաքելական եկեղեցին ահռելի աշխատանք է արել մեր ինքնության պահպանման համար։ Բայց այն օրից, ինչ մենք ունենք սահմանադրական դատարան, քաղաքացիների հայացքը պետք է ուղղվի այդ ատյանին՝ որպես վեճերի լուծման կառույց։ Մի կառույց՝ ՀՅԴ-ն, հետեւողականորեն չի ուզում սա անել եւ պայքարում է այդ պետության վերացման համար։ Այսօր այս դահլիճում հնչեցին հարցեր, որոնք դեմ են ՀՀ-ին»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Միրզոյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի եւ Ասպրամ Կրպեյանի միջեւ այսօր վիճաբանություն էր եղել։

Մարիա Կարապետյանը շարունակեց․ «Իրենց կոմֆորտի զոնան աշխարհասփյուռ հայ ժողովուրդն է։ Մենք չենք դառնալու աշխարհասփյուռ հայ ժողովուրդ։ Մի տվեք նման հարցեր։ Տոնից է սկսվում հարձակումը ՀՀ-ի վրա։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասում է, թե սուտ ենք խոսում, մինչդեռ հետեւողականորեն պահանջում են, որ նախարարը ստի։ Տարիներ շարունակ տիկին Կրպեյանն ու տիկին Վարդանյանը մեծացել են ստի մեջ, որովհետեւ տարիներ շարունակ լսել ենք «Արցախի հանրապետություն», ճանապարհից կեսից այն դարձել է ինքնորոշման իրավունք, հետո դարձել է ապագայի հանրաքվե․․․ՀՀ-ի ներսում քաղցր սուտ են տվել։ Հիմա մեզանից են այն ուզում։ Ես նախարարին հորդորում եմ ճիշտը խոսել»։

Արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը․ «Հենց նոր պատգամավորը նայելով ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դստեր աչքերին՝ ասաց, թե ՀՅԴ-ն ուզում է ՀՀ-ի քանդումը․․․եթե պատմություն իմանայիք, ուսումնասիրած լինեինք ՀՅԴ-ի նվիրյալների ճանապարհը, կհասկանայիք, որ ՀՅԴ-ն անցյալում եւ արցախյան պատերազմում զոհել է իր նվիրյալներին՝ հանուն հայրենիքի։ Հենց նոր դուք Ասպրամ Կրպեյանի աչքերին նայելով՝ ասացիք մի բան, որից առնվազն պետք է ամաչեիք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Մի քիչ ձեռնպահ մնացեք Կրպեյան ազգանունը կապիտալացնելուց և չարչրկելուց։ Կրպեյանի դուստրը արդեն իսկ իր ազգանունը առաջ բարդելով իր համար ինդուլգենցիա է սարքել այն ցանկացած բան անելու և ազգանունի հետևում թաքնվելու համար

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031