«Պարոն նախարար, շնորհակալ եմ, որ այս քննարկման որակը հնարավորինս բարձր պահեցիք, չնայած մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ համառ ջանքեր գործադրեցին՝ այն իջեցնելու համար կոշիկի կրունկի մակարդակին»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Միրզոյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի եւ Ասպրամ Կրպեյանի միջեւ այսօր վիճաբանություն էր եղել։
Նկատի ունենալով պատգամավորների ելույթները՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Չենք դադարի զարմանալ նորանոր ամբարտավանության շեմ սահմանելուց։ Անգամ նախարարին ի պաշտոնե կամ ազգանունով դիմել չեն բարեհաճում՝ օգտագործելով վիրավորական բառեր»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ