Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո 2024-ի որակավորման փուլի Թուրքիայի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց, որ մրցաշարը նոր է սկսվում։ «Գոնե այս պահին բոլորի հնարավորությունները հավասար են։ Խաղացողների վիճակը նորմալ է։ Սկզբում ֆուտբոլիստները ժամանեցին տարբեր վիճակներում։ Մենք նրանց բերեցինք միեւնույն վիճակի, իսկ վաղը նրանց տեսքը կերեւա խաղի ժամանակ։ Երիտասարդ նոր տղաներ են հրավիրվել։ Մի տեսակ անհավասարություն էր թիմում։ Տղաներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին զրուցել եմ ավելի լավ ճանաչելու համար»։
Պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում մտադի՞ր է խաղը կառուցել Էդուարդ Սպերցյանի շուրջ, եւ Նաիր Տիկնիզյանին տեսնո՞ւմ է վաղվա մեկնարկային կազմում, Ալեքսանդր Պետրակովը ասաց․ «Միանգամից ասեմ՝ եւ չէի ցանկանա որ իմ խոսքերն աղավաղվեն։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները հայ են։ Սպերցյանի շուրջ խաղը կառուցե՞լ։ Դա իմ սկզբունքը չէ։ Եթե Սպերցյանն առաջատար դառնա, թիմը տանի իր հետեւից, իսկ երիտասարդ ֆուտբոլիստները հաճախ փոխվում են, դրանից չենք հրաժարվի։ Բայց ես չէի ցանկանա, որ Հայաստանի հավաքականում մեկ առաջատար լինի։ Ես ուզում եմ, որ այդպիսիք շատ լինեն, որ ամբողջ թիմը լիդեր դառնա»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ