«Խնդիրը հայ ժողովրդի կողմից տեղեկանալն է՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, ի՞նչ եք պայմանավորվում եւ ինչ չեք պայմանավորվում։ Կա՞ն Ադրբեջանի կողմից պահանջներ՝ ՀՀ-ին վերաբերող, որոնք ձեր համար ընդունելի են կամ ոչ։ Այդ պահանջների մեջ կա՞ «անկլավների» վերադարձի հարց։ Կա՞ ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու պահանջ։ Եթե ասում եք, որ բանակցությունների հիմքն Ալմա Աթայի հռչակագիրն է, ապա դուք դա հիմք ընդունե՞լ եք գերագույն խորհրդի վերապահումներով»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ եթե դուք այս տարիքում լինեիք մի քանի տարի առաջ, նույն պահանջը կներկայացնեիք մյուս իշխանությանը։ Բայց եթե հետաքրքիր է, ահագին բան հրապարակային է, կարող եք տեղեկանալ ինչ ենք բանակցել։ Մենք բանակցում ենք մեր պարտավորությունների շրջանակում, եւ ամեն տառը հրապարակային դարձնել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ապա ուրիշ ի՞նչ կարող եք հուշել։ «Наводка» անելով համագործակցաբար աշխատում եք»։
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց․ «Քեզանից լավ «наводка» տվող չկա»։ Ուշագրավ է, որ Արարատ Միրզոյանը հարցրեց․ «Ինչ ասացի՞ք, չեք ամաչո՞ւմ»։ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց՝ փաստացի, Արարատ Միրզոյանը չհերքեց հարցերի մեջ առկա պահանջները․ «Երեւի նույն մանր շուստրիությամբ եք բանակցում, որ այսօր այստեղ ենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ