«Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել։ Եթե էդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել 5-րդ շարասյան դեմ։ Իմ կարծիքով՝ միգուցե ինչ-որ տեղ նա ճիշտ է ասում, միգուցե ինքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «․․․պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։
Լրագրողի դիտարկմանը՝ պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ նրանք դրսից են ուղղորդվել, Սարգսյանը հարցրեց՝ ո՞ր նախարարը․ «Էնքան եղել է, որ հիմա դժվարանում եմ հիշել»։
Սուրեն Պապիկյանը, հիշեցնենք, 5-րդ շարասյան մասին ասել էր՝ խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներսի խարդավանքներին։ Պապիկյանի այս հայտարարության մասին էլ Սերժ Սարգսյանն ասաց․ «Դե, չգիտեմ, երեւի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում էդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող ասել։ Համենայնդեպս, ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր երբեք իրենք իրենց կյանքում 5-րդ շարասյուն չեն անվանի։ Ես ուրիշ մարդկանց չգիտեմ դրսից կառավարվող»։
Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում էր Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ